ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Թրամփը պարզապես բարձրաձայնեց այն, ինչն արդեն ակնհայտ է

Թրամփը պարզապես բարձրաձայնեց այն, ինչն արդեն ակնհայտ է
17.10.2025 | 11:41

Շարմ-էլ-Շեյխի վերջին հանդիպման ընթացքում տեղի ունեցած մի կարճ, բայց խորհրդանշական միջադեպ կարծես ամբողջությամբ բացահայտեց այն իրականությունը, որի մասին երկար ժամանակ զգուշացնում էինք։

Դոնալդ Թրամփը, ժպտալով, շրջվեց դեպի Ալիևն ու ասաց. «Here is the man I did it for» («Ահա այն մարդը, ում համար ես դա արեցի»), իսկ հետո հավելեց՝ նկատի ունենալով Փաշինյանին. «And where is your compatriot?» («Իսկ որտե՞ղ է քո հայրենակիցը»)։ Նա, իրեն հատուկ անփութությամբ ու պարզամտությամբ, մի ակնթարթում քանդեց այս վարչախմբի դիմակների շերտերը։

Այդ բառերը դարձան ոչ թե պատահական արտահայտություն, այլ բացահայտ խոստովանություն՝ թե ով է շահում «խաղաղության նախագծերից» և ում հաշվին է կառուցվում այդ «նոր տարածաշրջանային կարգը»։ Թրամփը, հպարտությամբ մատնացույց անելով Ալիևին, ակամայից հաստատեց այն, ինչի մասին խոսում էր միջազգային մամուլը. Սյունիքով Ադրբեջանին տրվող միջանցքը՝ իբրև «տարածաշրջանային կապերի վերականգնում», իրականում Սյունիքի երկարաժամկետ, ժամանակի մեջ ձգվող հանձնում է։ Այն քայլ առ քայլ քայքայում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ վերածելով մեր պետությունը վերահսկվող անպաշտպան կցորդի։

Ավելին, ըստ շրջանառվող տեղեկությունների, Թրամփի մասնակցությունն այս գործընթացին պատահական չէր։ Նրան դրա մասին խնդրել են Նեթանյահուն և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել կուլիսային գործարք, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես աշխարհաքաղաքական մանրադրամ։

Բայց ամենահետաքրքիրն այն է, թե ինչ էր նշանակում Թրամփի երկրորդ արտահայտությունը՝ Փաշինյանին «Ալիևի հայրենակից» անվանելը։ Դա պարզապես լեզվական վրիպակ չէր։ Դա խորապես խորհրդանշական գնահատական էր՝ ակնարկ այն մտերմության, այն ներքին գաղափարական և քաղաքական նույնացման, որով ներկայիս իշխանությունն իրականում ծառայում է նույն ծրագրին, ինչին ծառայում է Բաքուն։ Երբ Հայաստանի ղեկավարը, խոսելով «խաղաղության» մասին, իրականում լեգիտիմացնում է Հայաստանի հողերի ապահայացումը, այլևս դժվար է տարբերել՝ որտեղ է ավարտվում հակառակորդը և սկսվում «մերը»։

Այդ իսկ պատճառով Թրամփի արտահայտությունը՝ «քո հայրենակիցը», հնչեց որպես դաժան ճշմարտություն․ նրանց «հայրենիքն» այլևս նույնն է՝ արևմտյան պատվերով նոր հարավկովկասյան նախագծի քարտեզի վրա, որտեղ հայկական Սյունիքը պարզապես խոչընդոտ է՝ ոչ թե արժեք։

Եվ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Հայաստանում ազգային մտածող ուժերին, հայրենասեր գործիչներին հետապնդում են անթաքույց թշնամանքով, բառացիորեն՝ թուրքական ոճով։

Ժողովուրդ ջան, սա պարզապես դավաճանություն չէ։

Սա գործող, քայլ առ քայլ իրականացվող ապապետականացում է, որտեղ նույնիսկ միջազգային հարթակում ասված մի արտահայտություն դառնում է վկայություն՝ այն բանի, որ հայության դեմ տարվող քաղաքականությունը համակարգված է, գիտակցված և վտանգավոր։

Թրամփը պարզապես բարձրաձայնեց այն, ինչն արդեն ակնհայտ է։

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ․Գ․

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը իր քաղաքական հայացքների համար դատապարտվել է ազատազրկման։

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ